***

Գարնանային նոր ծնված արևի տակ տաքանում եմ

Ինչպես մի ճանճ պատուհանի ապակուն գգված վայելում է տաք շողերը

Մինչև մեկը թրխկացնի ու վերջ.

«Խե՜ղճ ճանճ»,-տեսնե՞ս մեկը այդպես կասի, երբ հարվածի:

Տաքանում եմ մաս-մաս, քիչ-քիչ,

Բայց դե ցուրտ է, դեռ ամառ չէ:

-Առողջություն:

-Ներողություն:

Տեսնե՞ս ճանճերն էլ են փռշտում ,

Երբ մնում են ապակու վրա մի քիչ երկար

Ու մրսում են:

Իսկ հեռավոր հեռուներից

Շների հաչոցը ինչպես հարբած օձը

Գալիս է ու փաթաթվում ականջներիս

Կամ խառնվում մտքերիս…

Հաճելի է տաքությունը-վառարանի

Իսկ արևի՞.

-Ամառա՜յին արևի:

Ինչպես համբույրն է լինում

Սիրելիի կամ անսեր մեկի…

Advertisements

Միայն Լռություն

Փակում եմ ականջներս

-Տես, արդեն ամուր փակել եմ

Մի պահ հանգիստ թողեք

Մի րոպե լռեք

Խնդրում եմ սկզբում

իսկ հետո կպահանջեմ

Կարիքն ունեմ հանգստության

խաղաղություն եմ տենչում

Մեռնում եմ լռության համար.

Ուզում եմ լսել լռության ձայնը

Զգալ հոտը, դիտել գույները…

Ինչքան դժվար է, այդքան դժվար է արդյոք մի պահ սուս մնալ

Թողնել մենակ

_Լռեք,- տես արդեն հրամայում եմ

Վերածվեք մեռելների

Աշխարհը թող դառնա մի մեծ գերեզման

Եթե հարկը կա

Իսկ ես ասում եմ, որ այն կա

Հետո եթե կուզեք

Ես կգամ, կայցելեմ ձեզ

Մեկ առ մեկ կողջունեմ

Կլամ, ծաղիկներ կբերեմ

Ձեր շիրիմներին կդնեմ

Միայն թե լռեք

Հակառակ դեպքում ես կլռեմ

Բայց դա կլինի մի մեծ վերջ

Իմ ու իմ Աստծո համար

Իսկ ես չեմ ուզում իմ ներսի Աստծուն նեղացնել

Ես նրան շատ ավելի շատ եմ սիրում

Քան ձեզնից որևէ մեկին

Այդ պատճառով էլ կդադարեմ խնդրել

-Լռեք,- հրամայում եմ ձեզ,- մարդիկներ….

«Սիրելի ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ»((Պ. Սևակին

Մարդիկ գալիս են և անդարձ գնում,

Մարդիկ գալիս են ու այնպես գնում,

Որ շատերին անգամ չեն էլ կարոտում:

Բայց դու եկար և մնացիր մեր սրտերում,

Քո անունը երդման նման մի բան դարձավ,

Իսկ քո խոսքը դարձավ աղոթք:

 

Այդ դու էիր, որ ցանկացար մարդը դառնա զտված ոսկի,

Այդ դու էիր, որ կանգնեցիր պարտականության ու սիրո միջև:

Ծնվեցիր հենց ճիշտ ժամանակին

Ու քեզ հետ բերիր մի նոր շունչ կյանքին:

Գովերգեցիր ու  նվաստացրիր հենց այն նույն  մարդկանց,

Ովքեր ստեղծել են  պաշտամունք` լոկ պաշտելու ու ծնկի գալու.

Քեզ էլ սիրեցին ` երբեմն ատելով,

Քեզ էլ պաշտեցին ` երբեմն այրելով

Իրենց բերանում այրվող կրակով:

Բայց հիմաար էին նրանք,

Որ չհասկացան քեզ պես ճիշտ մարդուն,

Բայց ով էլ ճանաչեց ու սիրեց հենց քեզ,

Կյանքում ոչ մի  պահ չասաց, որ «սուտ» էիր,

Ու գովաբանեց մինչև կյանքի վերջ:

Ինչպես,որ ես եմ քեզ գովաբանում

Ու քո ճամփից ես շեղ չեմ գնում.

Մի պահ զղջում եմ, որ քեզ պես մարդուն կյանքում չեմ տեսել,

Բայց հպարտանում եմ`իմ սրտում ունեմ:

***

Հոգուս խորքում ինչ-որ մեկը կանգնած հետևում է մտքերիս

Նա կանգնած է. լուռ է

Բայց նույնիսկ լուռ լինելով հանդերձ կառավարում է մտքերս

Միշտ հանգեցնում է մի կետի

Վերադարձնում հենց այն տեղը, որտեղ ինքն է միշտ կանգնած

Լուռ է…

Ինչ-որ մեկը դեռ չի խոսում

Բայց շարունակ խանգարում է

Հանգստություն նա չի սիրում

Բայց թեպետև նա միշտ լուռ է

Տարօրինակ հայացքներով նա խոցում է

Հենց այն տեղը, որտեղ ինքն է միշտ կանգնած

Եվ միշտ լուռ է…

Որոշում եմ մտքերս ես հավաքել

Բայց հանկարծ նա վեր է թռչում

Ու զայրացած ոստիկանի նման կանգնացնում է

Դատավորի պես դատապարտում

Ցմահ ուղղում է դեպի այն տեղը, որտեղ ինքն է միշտ կանգնած

Տարօրինակ է, բայց նա անում է դա և միշտ լուռ է

Այդ ինչ-որ մեկը կանգնած է հոգուս խորքում

Նա միշտ լուռ է

Իսկ ես-ես էլ եմ լուռ, մտազբաղ ե,

Բայց կարծես թե նա հասնում է իր ուզածին

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ,

***

Լաց են լինում աչքերս, լաց է լինում հոգիս

Ես չեմ զոհը, սակայն իմ ազգն է տուժողը

1.5մլն մարդ այն ազգից եկող

Որ հայտնի է ամբողջ աշխարհին

Բայց այն ժամանակ, երբ բնաջնջվում էր

Երես էր, որ թեքում էին

Այդ աշխարհ կոչված երևույթում ապրող

Զարգացած կոչված երկրները հզոր:

Սպանում էին, մորթում ու գլխահատ անում`

Առանց խնայելու երեխա, թե ծեր

Եվ հատկապես նրանց, ովքեր պետքէ, որ

Երեխա բերեին աշխարհիս երես:

Խիղճը թողած սարերի վրա

Ներքև էր իջել այդ քոչվոր ցեղը

Ու սպանում էր խմում արյունը այն ազգի

Որի զավակները ձեռքերը պարզած դեպի երկինք

Աղոթում էին իրենց Աստծուն ներել քոչվորին:

Նույնիսկ այդ պահին, երբ սուրը ձեռքներին

Գլուխ էր որ թռցնում էին դրանք

Հայը արցունքը շուրթին

Աղոթում էր ու կրկին խնդրում….

Բնությունն էր իր խիղճը արթնացրել ու լաց էր լինում

Ու հագեցնում էր իր դարավոր ծարավը

Այն արյունով, որը թափվում էր 1,5մլն հայերի մարմնից:

Արաքսը գույնը փոխել, կարմիր էր դարձել

Ասես ամոթն էր նրան պաշարել

Ում փոխարեն էր նա ամաչելու

Մի  քոչվոր ցեղի, արյունռուշտ ազգի

/ազգ կոչելն էլ դրանց շատ կլինի/

Ով աստված չունի:

Անաստված մարդիկ, խանգարու՞մ էր ձեզ այդ ազգը փոքրիկ

Թե՞ Աստված ուներ, ուներ տուն ու տեղ

Ուներ վանք ու պարզ երես:

Թե՞ խանգարում էին նրանց աղոթքները`

Ամեն առավոտ տներից ելնող,

Այդ սուրբ տներից, որ պիղծ դարձրիք

Այդ տներում սպանելով իրենց տերերին:

Մտածում էիք`Աստված երես կթեքի,

Թե՞ Աստված ՉԿԱ:

Ոչ սխալվում էիք դուք

Աստված ԿԱ ու տեսնում էր նա

Ու մի օր կգա` կկանգնեք դատարանի առջև

Տեսնեմ այդ ժամ որ մի Հուդան է ձեզ պաշտպանելու

Եվ ազատելու ահեղ պատժից….

Թե Ինչպես Սպանեցի Իմ Միակին

Ինքնասպան է լինում արեգակը հորիզոնում.

Արդեն որերորդ անգամն է:

Չե՛մ սգա քո մահը

Գիտեմ. վաղը նորից եմ քեզ տեսնելու,

Բարևելու եմ, ասենք չէ՝ հորանջելու եմ ու ձեռքերս լայն բացած`

կարծես քեզ եմ դիմավորում ու ամուր գրկում

Ինչպես կդիմավորեի ու ամուր կգրկեի այն միակին,իմ միակին, համենայն դեպս:

Չէի հորանջի, կհամբուրեի, այն էլ շուրթերը

Գիտե՛ս հիմա քեզ եմ նայում-դու մեռնում ես

Ու հիշում եմ նրան-իմ միակին,

Թե ինչպես մեռավ նա իմ կյանքում:

Ինքնասպան չեղավ. ես սպանեցի.

չեմ սիրում դավաճաններին, իսկ նա դավաճանեց իմ մտքերին:

Բայց միևնույն է նորից կգրկեի

Ու հորանջելով կհամբուրեի

Իր շուրթերը կդաջեի իմ շուրթերին

Այս անգամ չէի փախչի նույնօրինակությունից

Հոգ չէ. թող որ նմանվեն մեկմեկու

Մարմինս կդաջեի նրա մարմնին, եթե ուզեի

-Իսկ ի՞նչ է ուզում հասարակությունը:

Դա ես չէի հարցնի-ուղղակի կդաջվեի,

Կմեխեի իմ հիշողության հենց կենտրոնում,

Երբ որ մեռնեի, կթաղեի ինձ հետ,

Կտանեի ինձ հետ երկինք կամ..

-Իսկ ո՞վ է ասում, որ ես վախենում եմ դժոխքից:

Բնավ էլ ո՛չ. թող դժոխքը վախենա ինձնից:

Ես հո հերթական սատանան չե՞մ,

Ես մարդ եմ, ավելին ես աղջնակ եմ…:)

-Իսկ եթե՞ ես փորձեմ քեզ կանգնեցնել այդ քայլին գնալուց.

Դու կապրես, դու չես վերածնվի,

Դու չես ծնվի սարերի սիրուց.

Քո սիրուց գուցե ծնվի փոքրիկ արեգակ

Մայրիկ ասելով թռվռա, խաղա,

Սարերի ուսերին նա կանգնի ու մայրիկ գոռա:

-Չէ, ավելի շուտ ես սատանա կլինեմ-հերթական

Քան կխանգարեմ քո առօրյան.

Քո հանգստությունը ես կբզկտեմ:

Ավելի շուտ ես քեզ կօգնեմ սպանություն գործել,

Ես հանցագործ կլինեմ,բայց…

Եվս մեկ օր. դու նորից լքում ես ինձ

Դու սպանվում ես, ինչպես ես սպանեցի իմ միակին:

Վա՜յ, նորից դու՞-բարի՜ լույս:Թույլ տուր հորանջել…

կարոտել էի…

Մարդիկ գալիս են և անդարձ գնում,

Մարդիկ գալիս են ու այնպես գնում,

Որ շատերին անգամ չեն էլ կարոտում:

Բայց դու եկար և մնացիր մեր սրտերում,

Քո անունը երդման նման մի բան դարձավ,

Իսկ քո խոսքը դարձավ աղոթք:

Այդ դու էիր, որ ցանկացար մարդը դառնա զտված ոսկի,

Այդ դու էիր, որ կանգնեցիր պարտականության ու սիրո միջև:

Ծնվեցիր հենց ճիշտ ժամանակին

Ու քեզ հետ բերիր մի նոր շունչ կյանքին:

Գովերգեցիր ու  նվաստացրիր հենց այն նույն  մարդկանց,

Ովքեր ստեղծել են  պաշտամունք` լոկ պաշտելու ու ծնկի գալու.

Քեզ էլ սիրեցին ` երբեմն ատելով,

Քեզ էլ պաշտեցին ` երբեմն այրելով

Իրենց բերանում այրվող կրակով:

Բայց հիմաար էին նրանք,

Որ չհասկացան քեզ պես ճիշտ մարդուն,

Բայց ով էլ ճանաչեց ու սիրեց հենց քեզ,

Կյանքում ոչ մի  պահ չասաց, որ «սուտ» էիր,

Ու գովաբանեց մինչև կյանքի վերջ:

Ինչպես,որ ես եմ քեզ գովաբանում

Ու քո ճամփից ես շեղ չեմ գնում.

Մի պահ զղջում եմ, որ քեզ պես մարդուն կյանքում չեմ տեսել,

Բայց հպարտանում եմ`իմ սրտում ունեմ:

***