***

Ես խենթ եմ…

Հնչում եմ Զեպելլինի երգերի նման-գժական։

Կիթառ եմ դեռ չկոտրած,

Լիմոն եմ դեռ չճզմած:

Խենթ եմ, բայց ոչ գիժ

Հա, էլի ապրում եմ, բայց «Մարդկային հոգեբուժարանում»:

Սիրվում եմ,բայց հազվադեպ եմ սիրում .

Դեռ կհասցնեմ,

Դեռ ապրում եմ ,

Մինչդեռ խենթ եմ :

Միայնակ եմ ինքս ինձ հետ

Ամբոխի մեջ ընկերական

-Հավասարակշռվա՜ծ խենթոււթյուն,- բղավում է ուղեղս` կոկորդապատառ լինելով

Ես խենթ եմ, չէ՞:

Գիտես ինձ թվում է, որ ես խենթ եմ:

-Բժիշկ կանչե՜ք, չեմ խդրում ձեզ,

Պետք չէ ինձ օգնություն. խենթ եմ և ոչ թե հիվանդ;

Անվասայլա՞կ, վատ չի հնչում. չնայած հեծանիվ քշել շատ- շատ ավելի շատ եմ սիրում:

Ա՜, լավ, հիմա եմ հասկանում-ախր չէ՞ որ ես ջահել եմ, այսպես ասած ”երիտասարդ”,

Հոգիս է խենթ, մարմինս թարմ է`

Ինչպես խանութում նոր ստցված հացը,

Բայց սուրբ չէ…

Ի՞նչ եմ ուզում-

Մի բան հաստատ,

Բայց ոչ ձեր օգնությունը`  պարտքով տրված.

Մի՛ եկեք ինձ հյուր,

Մի՛ժպտացեք ինձ` պարտավորված.

Ես ատում եմ ձևականությունը`Ամերիկայից եկած,

Եվրոպայում ծնված. չգիտեմ էլ որտեղ, բայց արդյո՞ք կմեռնի մի օր

Ինչպես մեռնում ենք մենք:

Սակայն չէ…մենք գոնե արժեք ունենք`

«Մեծն» մարդ ենք կոչված

Իսկ այն…

Նրա համար շատ է խենթանալը,

Նույնիս ես, որ խենթ եմ:

Այ ատելը պարտադիր է,

Ինչպես` օրենք չխախտելը:

Լավ, դե ինչ եմ քարոզ կարդում.

Չէ որ քարոզից եմ ես միշտ փախչում:

Խենթ եմ ես`

Դեռ լույս չտեսած Քլեփթոնի նոր ալբոմի պես….

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s