ամպերը գլխիս վրայով և աչքերումս արձագանքելով վալս է պարում

կապույտ, սպիտակ ու նաև անգույն զգեստներ ունի նա հագած

իսկ մարդկանց կույտերը բայց այս անգամ չարձագանքվելով անցնում են առանց պարելու

սև զգեստներ ունեն հագներին

նրանց ներսն էլ սև կլինի

ուրեմն ես ավելի շուտ կընկերանամ դասական երաժշտություն լսող ամպերի հետ

քան ինձ կզոհաբերեմ սև ռաբիզին

անտակտ, մութ, խոնավ և հիվանդ մեկին

ով ոչինչ չի հասկանում երաժշտությունից

ուր մնաց լիներ երաժշտություն

նույնիսկ երեկոյան ամպերն ավելի ուրախ տեսք ունի

քան այս մարդիկ ցերեկով արևի լույսի ներքո

դե զարմանալի չէ որ Աստված նախընտրել է վերևը այլ ոչ ներքևը

հեն սկզբից էլ Աստված ողջախոհ ու խորամանկ է եղել

իսկ հիմա ինքն իր համար բազմած մի մեծ բազկաթոռին

վայելում է որակով մի բան

իսկ խանգարող չկա

իսկ ես ու իմ նման շատերը

փորձելով փախչել այս սևությունից

տեղ-տեղ փակելով ականջներս

իսկ երբեմն էլ կարիք է լինում փակել աչքերս

-գիտես հեշտ կյանք ես տվել մեզ

շատ ու շատ հոգսերի մեջ

մի մեծ հոգս էլ սա է

փորձել մնալ անաղարտ

փորձել պահպանել ճաշակով ականջներդ

միայն որակ մատուցել աչքերիդ

գիտեմ մի օր այս ամենը ստիպելու է ինձ

վերցնել կիթառը ու դաշնամուրի նոտաներով նվագել

հորինել ճաշակի հիմնը

ստիպել, որ բոլոր հեռուստաալիքները

կեսգիշերն անց հնչեցնեն այն

ինչի կեսգիշերն անց-ես լ չգիտեմ

ուղղակի լավ բաները միայն կեսգիշերն անց են լինում մեր կյանքում

կամ հակառակ դեպքում Աստծոն կխնդրեմ ու տեղերով կփոխվենք

ուղղակի արդեն հոգնել եմ այս աղբի հոտից

գարշահոտությունից ու գերեզմանային տրամադրությունից

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s