«Անձայն հրաժեշտ»

Բաժանումն է մոտենում :

Եվ ահա կանգնած ենք մենք,

Կանգնած ենք լուռ ու անշարժ,

Անվերջ նայում ու չենք խոսում,

Հիշում,տխրում ու մռայլվում:

Հուզմունք,ժպիտ, տխրություն խառնվել են իրար:

Տեսնես ինչ է լինելու `

Էլ միասին չենք լինելու:

Ազատ մարդիկ անկաշկանդ.

Էլ չի լինի մեկը, որին միշտ կպատմեմ իմ մասին`

Զգացածիս, թե տեսածիս,

Շրջապատիս ու երազիս:

Տխուր եմ ես ու մռայլված:

Ահա,առաջին արցունքի կաթիլն է պատրաստվում ցած նետվել,

Փորձում եմ զսպել նրան.

-Ոչ, մի ընկիր;

Բայց անզոր եմ,

Անզոր եմ այդ փոքրիկ կաթիլի

Ու քո հանդեպ տածածս հսկա սիրո հանդեպ,

Ուզում եմ, որ այս րոպեն շատ երկարի,

Դառնա մի դար ու ավելի,

Որ մնանք մենք այսպես կանգնած,

Որ չհասնի պահը հրաժեշտի.

Ախ, ինչպես չեմ սիրում «հրաժեշտ» կոչվածը.

Սեր, տառապանք,

Անզոր ես ինքդ քո դեմ:

Պահն է ահա ու փորձում ես առաջինը սկսել:

Զգում եմ չես կարող, բայց ինչ արած

Ես եմ փորձում- նորից նույն է

Թեքվում եմ լուռ ու գլխիկոր,

Առանց մի բառ ասելու,

Արցունքներս կաթ-կաթ թափվում են.

Ետ չեմ նայի կզսպեմ ինձ

Ու կմնամ ինքս ինձ հետ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s